16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել

Կալինինգրադի նախկին ոստիկանը մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ: Քննության տվյալներով` 2005-2014 թվականներին, աշխատելով իբրեւ պետավտոտեսուչ, տղամարդը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել: Ոստիկաների զոհերն են դարձելը ամենաքիչը 9 կին, հայտնում է Вести-ն: Կանանց բռնաբարելուց հետո հանցագործը նրանց ասել է, որ ինքը ոստիկան է, եւ ահաբեկել է` ասելով, որ եթե ոստիկանություն դիմեն, խնդիրներ կունենան: […]

Մոսկվան անհանգստացած է Լեռային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրացումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի սրացման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է ТАСС-ը:  “Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Մեծացել է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը”,- ասել է  Լուկաշևիչը։ Վերջինը ասել է, որ ԵԱՀԿ մոնիթորինգային […]

Մշակութային ևս 4 օջախներ կունենան Wi Fi ցանց

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող թվով տասներեք 3G երթուղիչ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու […]

Ցավներդ կծեմ… ազատամարտիկները` դիրքերում /վիդեո/

Փետրվարի 3-4-ին “Երկրապահ կամավորականների միության” շուրջ 700 անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ այցելեցին Արցախ, վերահաստատելու, որ հարկ եղած պահին պատրաստ են առաջին գծում կռվել հանուն հայրենիքի: Արցախի հերոսը պարգևներ և նվերներ էր բերել սահմանապահ զինվորներին: Դիրքեր այցելած երկրապահները ոգևորեցին  և խրախուսեցին զինվորներին: ՛՛Երբ կռվի ժամանակ Ղարաբաղում էինք, մարդիկ ասում էին՝ ցավներդ կծեմ ու հիմա ես […]

ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում

Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ  ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության […]

Գուսան Հայկազունը հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն /վիդեո/

Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության […]

՛՛Թուրքին Արազ գետը հասցրինք… ՛՛/վիդեո/

Նաև երգ ու նվագով է բարձրանում զինվորի հոգին: Իմաստալից երգը ուժ ու կորով հաղորդելու ինքնատիպ զորությամբ է լցված: Գորիսում գեներալ Մանվել Գրիգորյանին ողջունեցին երգով: ՛՛Մենք շատ տղերք՝ ախպեր կորցրինք, թուրքին Արազ գետը հասցրինք, պաշտպանեցինք պատիվը մեր մայրերի, երբ եկան տղերքը քաջ Մանվելի՛՛:

Ս. Պետերբուրգից՝ Պերմ. ՋԱՀ-ը հիմնեց իր երկրորդ մասնաճյուղը

Դժվար է ասել, թե երբ է առաջին հայը ոտք դրել Ուրալ, փաստենք միայն, որ հայկական հետքը Մերձվոլգյան ֆեդերալ օգրուկի մեջ մտնող և 2005 թ. կազմավորված Պերմի երկրամասում ունի մի քանի հարյուր տարվա պատմություն, որտեղ հայության թիվն այսօր հասնում է շուրջ 50.000 – ի. այս թվի մեջ են մտնում նաև Պերմ քաղաքի թվով 9.500 հայերը:     […]

Նախագահը վայր է ընկել հարթակից /ֆոտո/

Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուտաբեն Եթովպիայից վերադառնալիս օդանավակայանում բարձրացել է հարթակ` ելույթ ունենալու, սակայն վայր է ընկել: Նախագահի օգնականներն նրան անմիջապես բարձրացրել են ու նստեցնելով մեքենան` տարել չթողնելով շարունակել ելույթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի