13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ականները հացադուլի կնստեն, եթե…

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում շտապ նիստ է հրավիրել: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն` նիստը վարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողներին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և այլ ԲՀԿ-ականներ նստացույց և հացադուլ կարող են սկսել:

Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության […]

“Մենք շարունակում ենք արյունաքամ անել կարմիր, կապույտ, ծիրանագույնը”

Չնայած նրան, որ հրեական արմատներով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը Ցեղասպանության կանխարգելման և պատժի ՄԱԿ-ի կոնվենցիան հեղինակել էր 1948 թվականին, “Ցեղասպանություն” տերմինն էլ պաշտոնապես ստեղծել էր 1944-ին, որևէ կասկած չկա, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության նախապես ծրագրած և դիտավորյալ իրականացրած 1.5  միլիոն հայերի սպանությունները պետք է որակվեն Ցեղասպանություն, գրում է Interpess.am-ը` Mir online-ին հղումով: […]

Հայկական հարիսան ու հարևան Վրաստանը

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանի տոնը նշանավորել հայկական հարիսա ճաշատեսակի փառատոնով, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի և ‘’Հայարտուն’’ կենտրոնի աջակցությամբ նախաձեռնում և իրականացնում է Վրաստանի հայ կանանց ‘’Շուշանիկ’’միությունը: Փառատոնը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային այս ճաշատեսակով: 2015 թվականի […]

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հունվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանները: […]

Ահաբեկիչը հարձակվել է սրճարանի եւ սինագոգի վրա. կան զոհեր

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկիչը հարձակվել է սինագոգի, ապա սրճարանի վրա: Նա կրակահերթ է բացել երկու կառույցների ուղղությամբ էլ, ապա փախուստի դիմել, հայտնում է ТАСС գործակալությունը: Ահաբեկչի գործողությունների արդյունքում 55-ամյա մի տղամարդ է մահացել, 2 ոստիկան ծանր վիրավորվել է: Կոպենհագենում այժմ մարդաշատ վայրերից տարհանում են մարդկանց, քանի որ ահաբեկիչը զինված է եւ կարող է վտանգավոր լինել: […]

Մեզ կոնկրետ ժամանակ ասեք. նաիրիտցիները վրդոված են

Այսօր կառավարության դիմաց կրկին  հավաքվել են ՛՛Նաիրիտի՛՛ նախկին և ներկայիս աշխատակիցները, որոնք պահանջում են կառավարությունից իրենց աշխատավարձերի պարտքերը մարելու հստակ ժամանակացույց։ ՛՛Մենք չենք ասում՝ մեկ ամսում կամ մեկ շաբաթում տվեք մեր ամբողջ աշխատավարձը, մենք ուզում ենք, որ մեզ կոնկրետ ժամկետ ասեն, որ մինչեւ տարեվերջ կստանանք թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկը՛՛,-ասաց աշխատակիցներից Արմեն Կարապետյանը։ ՀՀ էներգետիկայի և […]

Քաղաքական գործընթացները կարագանան

ՀՀԿ խորհրդի նիստում, նախագահ Սարգսյանի ելույթը կատալիզատորի դեր կունենա քաղաքական գործընթացների համար: Ճիշտ է՝ նման պրոցեսները մեր տիպի երկրներում ուղեկցվում են լարվածության բարձրացմամբ, սակայն կանխատեսելի է, որ ի վերջո այն կհանգեցնի քաղաքական համակարգի կայացման: Ենթադրվում է, որ եթե այս փուլում խոսք է գնում երկրի երկրորդ ուժի ղեկավարին՝ քաղաքական հարթությունից հեռացման մասին, ապա հաջորդ փուլերին, այն […]

Քրիստինեին բերման ենթարկեցին ինքնաթիռում

Փետրվարի 14-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Քրիստինե Ա.-ն, ով 2012 թ. սեպտեմբեր 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի