05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միասնական արժույթ ԵՏՄ տարածքում

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը բացասական է գնահատում ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթին անցնելուն: «Տնտեսական առումով դրա նախադրյալները չկան, այսինքն՝ դա ենթադրում է մի ինտեգրման մակարդակ, որն ավելի բարձր է, քան շուկան, իսկ ԵՏՄ տարածքում ընդհանուր շուկա չի գործում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել միասնական արժույթի անցնելու հետ կապված բոլոր […]

Քուվեյթյան այցի շրջանակներում ձեռք բերված օգուտները

       ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա պաշտոնական այց կատարեց Քուվեյթի պետություն: Այդ 2 օրվա ընթացքում վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Քուվեյթի պետության բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր տեսակի տնտեսական կառույցների ղեկավարների և հայկական համայնքի հետ: Այդ երկօրյա այցի ընթացքում Քուվեյթի հետ ձեռք բերվեցին բազմաթիվ տնտեսական պայմանավորվածություններ` Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվեցին զբոսաշրջության և […]

Այսօր Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրն է

4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա […]

Սերոբ Նորեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Մարտի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արթուր Ղազարյանի վարած «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան Ադելյան փողոցի վերջնամասում բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված էքսկավատորին, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է:Արթուր Ղազարյանը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ստյոպա Նորեյանը, նույն թվականին ծնված Ռազմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1987 թ. ծնված Սերոբ Նորեյանը […]

Պլաստիկ կավից անմոռուկներ են պատրաստում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։ Նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի կենտրոնի կամավորներինն է։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է արհեստների, նոր մասնագիտությունների ուսուցանումը երիտասարդների շրջանում՝ պարբերաբար կազմակեպելով անվճար դասընթացներ […]

«Ընդունվեցին կշտամբանքները, և հանձնարարական տրվեց». նախագահի հետ հանդիպման մանրամասներից

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ օրերս կայացած հանդիպումը համարում է կառուցողական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իշխանյանն ասաց, որ առաջին հերթին այդ հանդիպումը նպաստեց երատասարդ գիտնականների անցած երեք տարվա ուղին, ինչպես նաև մինչ այդ նախագահին ներկայացված Էքսպո ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել էին […]

Կտաքանա

Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի, 15-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 2-5 աստիճանով:

Ինչով են պայմանավորված Կանադայում ու ԱՄՆ-ում նկատվող խստաշունչ ձմեռները

Ձմեռը անսովոր խստաշունչ էր ԱՄՆ-ի որոշ հատվածներում եւ Կանադայում: Այս տարածքներին բնորոշ չէ խիստ ձմեռը: Մասնագետները կարծում են, որ եղանակային այս պայմանները Արկտիկայում տաքացման արդյունք է, հայտնում է  РИА Новости-ն: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ արկտիկայում ձյունը հալչում է, օդում էլեմետներ են մնում, որոնք էլ բերում են խիստ ձմեռների համեմատաբար տաք երկրներում: «Կասկած […]

Երեկ այցելեցի Մխիթար Սպարապետի գերեզման, ու երնեկ չայցելեի… /վիդեո/

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն օրերս այցելել է Մխիթար սպարապետի գերեզմանն, ու տեսանյութում նկարագրել է այնտեղ տիրող իրավիճակը: «Հայաստանում չկա Տիգրան Մեծի արձան, Խնձորեսկի խաչմերուկին Նժդեհի կամ Մխիթար Սպարապետի ձիավոր արձանները մեզ չեն ճանապարհում դեպի Արցախ, որ հիշեցնեն մեզ, թե ում շնորհիվ են այդ հողերը մնացել մեզ, Վեդիում Գևորգ Մարզպետունու արձանը չի դիմավորում ոչ մեզ, ոչ հյուրերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի