Հիանալի է
«Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է» (Ղուկ. 18:27):
«Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է» (Ղուկ. 18:27):
Այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցի սրահներից մեկում հրավիրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Նիստին հրավիրված էին մասնակցելու ԱԺ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորները, Գյումրիի քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը բացելով, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, նշելով, որ ներկա քննարկումը […]
Ռումինիայում դժբախտ պատահար է տեղի ունեցել: 18ամյա Աննա Ուրսուն ընկերուհու հետ բարձրացել է գնացքի տանիքին, որպեսզի «իդեալական սելֆի» անի, սակայն ճանապարհին ոտքը պատահաբար դիպել է հոսանքի լարին, ու աղջիկը ողջ-ողջ այրվել է, հայտնում է Mirror-ը: Անցորդներից մեկը, կյանքը վտանգելով, փորձել է փրկել աղջկան, սակայն դա նրան չի հաջողվել: Աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
«Ոստիկանները բարեհամբյուր էին ու գիշերը խաղաղ էր»,-մեզ հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Սերգեյ Պապյանը: Ամբողջ գիշեր տեղացող անձրևը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին չի ստիպել, որպեսզի դադարեցնեն նստացույցը։ «Մարտական ենք տրամադրված և շարունակելու ենք մեր պայքարը»,-նշեց Պապյանը Մանրամասները՝ տեսանյութում:
Ներկայացնում ենք qahana.am-ի հարցազրույցը հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ: Ե՞րբ սկսվեց Նազենի Հովհաննիսյանի հոգևոր կյանքը: Իմ հոգևոր կյանքն սկսվել է այն պահից, երբ ես դեռ սաղմնային վիճակում նոր հասունանում էի։ Մայրս հավատավոր կին էր, և ինձ սնել է ոչ միայն իր կաթով, հույզերով կամ գիտելիքներով, այլև՝ հավատքով։Հոգևորի երկրորդ աստիճանն, անշուշտ, մկրտությունն էր, երբ դեռ պատանի էի։ […]
Ասում են՝ գարունը հույս է բերում… Բարի լուրը միշտ էլ հուսաբեր է: Աստված գարնան զարթոնքով մեզ բարի լուր է տալիս, որ մահը զուտ քունն է՝ ձմռան նիրհը, որը կավարտվի նոր զարթոնքով՝ հարությամբ: 15. Ղուկ. 18: 15-34։ Գործ. 21: 37 – 22: 29։ Ա Հովհ. 4: 7-21։ Հովհ. 11: 47-54։ Մատթ. 19: 16 – 20: 16։ […]
ՀՀ Տավուշի մարզի 22 դպրոցներում անցկացվում է «Փառաբանենք հայ զինվորին խորագրով ծրագիրը»: Այն իրականացնում է «Նոյեմբերյանի Երիտասարդ Քրիստոնյա Կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքերի բնակչության՝ մասնավորապես երիտասարդ սերնդի շրջանում ցածր է հայ զինվորի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը, համապատասխան չափով արժևորված […]
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ընտանիքի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի’ սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է: Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը: Ընտանիքը Սյունյաց աշխարհում […]
Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը «Հայ ընտանիքն այսօր» խորագրով վերլուծություն-սեմինարի էր հրավիրել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական, հանրակրթության ոլորտների բաժինների աշխատակիցներին, հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ոստիկանության […]
Ամբողջ հարցը նրանում է, որ այդպես էլ հստակ գաղափարական տարանջատումներ չեն մտնում հայության քաղաքական կյանքում. ծայրահեղ կոսմոպոլիտը որակվում է հայրենանվեր, ազգանվեր գործիչ ինչ է, թե ընդգծված հակաիշխանական է, մինչդեռ տվյալ մարդու էությանը զզվելի են «ազգ», «հայրենիք», «պատմություն» տերմինները անգամ: Ու հետո զարմանում են, թե ինչու այդ «ազգանվեր» գործիչը ապազգային կոչով, կամ գործով հանդես եկավ: մինչդեռ […]
























