Հայոց ցեղասպանության հիշատակի մոմերը. Ria novosti-ի ֆոտոշարքը
Ria novosti գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի:
Ria novosti գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի:
Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել: Ինչպես հայտնում է թուրքական «etha.com» լրատվականը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարևորել է Լիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը […]
Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հայտնի CNN հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել էր 1915թ-ի իրադարձությունների մասին և նշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի համարել «Ցեղասպանություն»: Ապրիլի 24-ին CNN-ը հրապարակել է հոդված, որում հակադարձել է թուրք արտգործնախարարի հնչեցրած կարծիքներին` մեջբերելով Հայոց ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքներ, գրում է armeniangenocide100.org-ը: Հոդվածում […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ մեր վիշտը կիսելու համար: Նա նշել է, […]
Գերմանիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն որակող բանաձեւին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նշել է, որ այս բանաձեւին հավանություն տալը կարող է հարուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի բարձունք ժամանեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ծաղիկներ դրեց ու խոնարհվեց զոհերի հիշատակի առաջ: Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդ էր եկել թոռնուհու հետ: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել: Չխոսեց նաեւ Արամ Մանուկյանը` ասելով, որ այսօր լռության օր է: Ավելի վաղ ժամանել էր ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը կուսակիցների հետ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու ՀԱԿ-ի հետ […]
«Երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից իսկ ննջեցին ի Տեր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևեց իրենց» (Հայտ. 14: 13): Ղուկ. 8: 22-56 Գործ. 11: 27 – 12: 24 Ա Պետ. 4: 1-11 Հովհ. 4: 43-54 Մատթ. 10: 16-40 Մար. 4: 10-20 Ապրիլի 24, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am
Օգտվելով հարմար պահից՝ SOAD-ի համերգին գումար աշխատեցին հրապարակի տարածքը մաքրող կանանցից մի քանիսը: Երեկոյան Հանրապետության հրապարակին կից տեղադրվել էին բիոզուգարաններ: Զուգարաններից օգտվելն անվճար էր, սակայն անտեղյակ հաճախորդներից «100 դրամ էին պահանջում:





























