Խնդրանք Հովիկ Աբրահամյանին
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրանքով եմ դիմում, պարոն վարչապետ խնդրում եմ նախարարներին հրապարակային շատ գրքեր նվիրեք, դա նպաստում է, որ հասարակությունը տվյալ գրքի նկատմամբ հետաքրքրվի և այն գնի»,-այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում ասաց «Անտարես մեդիա հոլդինգի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարին բոլոր նախարարներին նվիրեց Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը։ Մարիտիրոսյանի խոսքով այդ դեպքից հետո մի քանի օր անց գրախանութներում այդ գիրքը վաճառավել էր և դժվար էր գտնելը:
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նպատակն է` հայտնի մարդկանց միջոցով պրոպագանդել ընթարցանությունը:
«Վարչապետն էլ իր հերթին հայտնի մարդ է, նա իր դերակատարումը այս հարցում ունեցավ։ որ այս դեպքում հայտնի մարդիկ լուսավորչի դեր են կատարում, նրանց միջոցով խոսում են գրքի մասին»։
Նախաձեռնության առաջին փուլի մասնակիցներն են եղել դերասանները, իսկ երկրորդ փուլին մասնակցել են քաղաքական գործիչները` Արմեն Աշոտյանը, Տիգրան Ուրիխանյանը, Անահիտ Բախշյանը և այլոք: նախաձեռնության երրոդ փուլին մասնակցումէ ին երգիչներ Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ին, Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը։
Ժամանակակից արվեստների թանգարանի նախագահ Մանուկ Նիգոյանը նշեց, որ այս նախագիծը շարունակական է լինելու և շուտով քննարկումների փուլն է սկսվելու։ «Երգիչներից յուրաքանչյուրը իր ընտրած գրքի մասին պետք է ներակայցնի և կքննարկեն տվյալ գիրքը»։ Խոսելով նոր նախաձեռնությունների մասին Նիգոյանը տեղեկացրեց, որ պատրաստվում ենք 131 պատգամավորներին նվիրել Ջորջ Օրվելի «1984» վեպը, որը պատմում է Ստալինյան բռնապետության մասին,
«Այն կարդալիս հայտնվում ենք մր ժամանակներում 2015 թվական, մասնավորապես հայտնվում ենք Ազգային ժողովում և ականատես լինում իշխանություն ընդդիմություն հակամարտությանը»,-հավելեց Նիգոյանը: