01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տես քո Տիրոջը՝ քո Փրկչին

Սարերն ու ձորերը խոսել չգիտեն, սակայն կարող են արձագանքել: Մի՞թե մեր բանավոր հոգին լուռ պիտի մնա, մի՞թե չպիտի արձագանքի երկնքից եկած ձայնին՝ Աստծո կանչին, որն ասում է. «Վեր կաց, վեր նայիր և տես քո Տիրոջը՝ քո Փրկչին, քանզի Ես տեսնում եմ քեզ և կամենում եմ փրկել»… 13. Ղուկ. 17: 20-37։ Գործ. 21: 27-36։ Ա Հովհ. […]

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում

Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Ի թիվս բարձրաստիճան այլ զինվորականների և հյուրերի` հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր […]

Գործ ունենք ոչ ադեկվատ իրավիճակի հետ

<<Այն վիճակում, որ գտնվում է այսօր բաշխիչ ցանցը, որևէ արդարացում չունի, նա այդ վիճակում է գտնվում ոչ էֆֆեկտիվ, ոչ բարեխիղճ կառավարման պատճառով>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման համար տրամաբանական հիմքեր կա՞ն:  Հիշեցնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և […]

Թափված ժայռաբեկորները հեռացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց  է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և […]

18 միլիոն հափշտակել է

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է  քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել […]

Պաշտպանության նախարարին գնդակահարել են միջոցառման ժամանակ քնելու համար /ֆոտո/

Հարավկորեական հետախույզները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` պաշտպանության նախարար Հեն Էն Չխոլին, քանի որ նա քնել է մի միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, հայտնում է Lenta.ru-ն: Պաշտպանության նախարարի նման պահվածքը որակվել է իբրեւ պետական դավաճանություն, ինչի համար էլ նրան մահապատժի են ենթարկել: […]

Ստահակների ժամանակը չի ավարտվում

        Չէի անդրադառնա այս թեմային, եթե օրերս մեր տպագիր մամուլում աչքովս չընկներ արցախյան պատերազմի իրողությունների անբարո խեղաթյուրման մի օրինակ:   Արցախի պաշտպանությանն իսկապես առնչված մարդիկ գիտեն ու հիշում են՝ ինչպես էր իրականացվում  Գետաշենի և Մարտունաշենի կենսագործունեությունն ու ինքնապաշտպանությունը՝  Ազատի և Կամոյի հայաթափումից հետո, շրջապատման օղակի մեջ, ցամաքային ճանապարհ չունենալու պայմաններում, հիշում ու […]

Շվեդիայի Ձախերի կուսակցությունը ցեղասպանության թեման դասագրքերում ներառելու նախաձեռնությամբ հանդես կգա

Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Հանս Լինդը հայտարարել է, որ Շվեդիայում դպրոցական դասագրքերում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող թեմաներ ներառելու համար կուսակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինս նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց […]

Վերջապես ինչպես լուծվեց Թումանյանի վերնատան հարցը

2012 թվականին հայ մամուլը թնդա՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը՝ այն փրկելով կորստյան վտանգից: Տունը գնելուց հետո Ղուկասյանը բանալիները հանձնեց այն ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, որն էլ  այն փոխանցեց  Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Միեւնույն ժամանակ նաև լուր տարածվեց, որ Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված