Բուռն քննարկումներից հետո` Բելառուսն անդամակցեց Բոլոնյայի գործընթացին
Բոլոնյայի գագաթաժողովին քննարկվեց Բելառուսի անդամակցությանը Բոլոնյայի գործընթացին: Հոլանդիայի պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ հստակ չէ, թե Բելառուսը ինչ պարտականություններ է ուզում ստանձնել` Բոլոնյայի գործընթացին անդամագրվելով.»Ուստի` առաջարկում եմ ժամանակավոր հետաձգել Բելառուսի անդամակցությունը` մինչև Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչները այն ճանապարհային քարտեզը, որը մենք որդեգրել ենք, հստակ ներկայացնեն մեզ»: Նորվեգիայի, Շվեդիայի, Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ աջակցում են Բելառուսի անդամակցությանը: […]





































