13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ.սիրիահայերը վրդոված են

«Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ, մեզ որևէ մեկը չի ցանկանում աջակցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մի խումբ սիրիահայ գործարարներ նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այն խնդրանքով, որ աջակցեն իրենց և բանկից վերցրած վարկերը վեց ամսով սառեցնեն։

«Վարչապետը մեզ ընդառաջ գնաց, ՓՄՁ-ին հանձնարարեց, որ մեր խնդրով զբաղվեն, նրանք էլ մեզ ասեցին, որ պետք է հայտ ներկայացնենք: 31 հոգի հայտ ներկայացրեց, նրանցից ընդամենը վեցինը բավարարեցին: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը մեր առջև պայմաններ է դնում: Ասում են, որ եթե վարկի մայր գումարի 15 տոկոսը չենք մարել դեռ, մեր հայտը չեն կարող բավարարել»,-ասաց սիրահայ գրծարարը։

Նա մեկ անգամ անգամ ևս նշեց, որ իրենք ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը։

 «100 հոգու համար աշխատաշուկա Հայաստանում չկա, երկրի տնտեսությունը էնքանա վատացել, որ մենք այս պայմաններում ապրել չենք կարողանում» ,-ասաց գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը՝ հավելելով, որ պետության կողմից աջակցություն չկա, սիրիահայերը անտեսված են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ