06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լիցենզավորում ունեցող տաքսիստները պահանջում են

Տարբեր հասարակական կազմակերպություններ միանալով տաքսու վարորդներին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տաքսիների մասին նոր օրենքի դեմ:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  թեմայի շուրջ խոսեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:

«Գոյություն ունի «Վարորդների լիգա» Տիգրան Հովհաննիսյանի նախագահությամբ, որի մեջ ընդգրկված են մի քանի ՀԿ-ներ: Նրանք մայիսի 5-ին գրություն էին ուղարկել ղեկավարությանը, որով 20 կետ էին ներկայացրել՝ օրենքում փոփոխություններ անելու համար»,-տեղեկացրեց Դոստուրյանը:

Նա նշեց, որ վերոհիշյալ դիմումի մեջ Հովհաննիսյանը բարձրացրել է վարորդների բուժզնման և տեխզնման խնդիրները:

«Սակայն ոչ մի տաքսիստ չի քնում ու զարթնում բուժզննում անցնելու համար, ո՞վ կհավատա դրան: Տաքսիստները եթե իմանային, թե դիմումի մեջ ինչ է ներկայացվում իրան հաստատ հում-հում կուտեյին: Հետո ինքը փոխեց իրա խոսքը»,-նշեց Գևորգ Դոստուրյանը:

Դոստուրյանի դիտարկմամբ տաքսու մասին օրենքը Հայաստանում չի հաջողվել ու սա հիմք է հանդիսանում տաքսու վարորդների շարունակական բողոքին:

«Էսօրվա օրենքը, որը ես շատ պրիմիտիվ օրենք եմ համարում՝ ոչ թե օրենք է, այլ հրավեր տաքսիստներին ստանալու օրինական փաստաթուղթ, որ իրենք իրավունք ունենան տաքսի վարելու»,-նշեց Դոստուրյանը:

«Միակ պահանջը հաշվիչի պահանջը և ամսական որոշակի գումար վճարելն է: Հաշվիչի պահանջն անհրաժեշտ պայման է, որը նախ անհրաժեշտ է ուղևորի համար, ամսական վճարը ևս նորմալ է: Լիցենզավորում ստացած տաքսիստները դեմ չեն լիցենզավորմանը, ինչը հասկանալի է, որովհետև նման կերպ մի շարք չլիցենզավորված տաքսիների թիվը կկրճատվի, որը դրական ազդեցություն կունենա լիցենզավորում ունեցող տաքսիստների գործունեության վրա»,-նկատեց բանախոսը:

Անդրադառանլով հանրապետությունում տաքսիների թվինˋ վերջինս ընդգծեց, որ այսօր միայն Երևանում մոտավորապես 30-35 հազար տաքսի է գործում, ընդ որում տաքսիների քանակի սահմանափակում չկա:Դոստուրյանի փոխանցմամբˋ սա շատ մեծ թիվ է Երևանի համար:

«Օրինակ Փարիզը, որը 11 միլիոնանոց քաղաք է և օրական էլ մոտ 3 մլն զբոսաշրջիկ է այստեղ մուտք ու ելք անում, գործում է 17 հազար տաքսի, պահանջարկից ելնելով որոշ ժամանակաշրջանում դրանց թիվը կարող է 500 –ով ավելանալ»,-ասաց Դոստուրյանը:

Դուստուրյանն ընդգծեց, որ թեև մեզանում պետք է կրճատել տաքսիների թիվը, մինչդեռ, ելնելով մեր երկրի պայմաններից և երկրում գործազրկության թվից, կառավարությունը չի կարող սահամնափակում դնել: Բանախոսն ընդգծեց նաև, որ ներկայում լիցենզավորում ունեցող տաքսիստները պահանջում են առաջ տանել օրենքը, որովհետև սա նաև նրանց գործին կնպաստի և արդյունքում նրանք ավելի շատ գումար կաշխատեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ