19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դա վճարել է իր գրպանից սեփականատերը

 Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կառավարությունը շահագրգռված է հետաքննություն անցկացնել, որպեսզի ամեն տարի նման կերպով հոսանքի թանկացման առաջ չկանգնենք, նա պատասխանեց, որ կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է գերկորուստները, որոնք երբեք սակագնի վրա չեն արտահայտվում, հանձնաժողովն էլ միշտ պնդել է, որ դա պետք է նվազի սեփականատիրոջ շահույթից:

Հարցին, թե կթանկանա հոսանքի գինը, թե ոչ, նա ասաց. <<Ես պատասխան չունեմ, որովհետև այդ հարցի վերաբերյալ պատասխան պետք է ՀԾԿՀ-ը:  Ես տեսնում եմ, որ աղավաղված կարծիք կա հասարակության մոտ, որ մեկն ասում է լեքսուս գնեց, ու մենք ենք վճարում մեր գրպանից, բայց ոչ, մենք չենք վճարելու մեր գրպանից, դա վճարել է իր գրպանից սեփականատերը, այսինքն՝ իր շահույթի հաշվին: Անգամ եթե գողացված գներով է այդ լեքսուսը գնվել, դա իրենցից գողացված գումարով է, իր շահույթը մեկը գրպանել է և գնել է լեքսուս՝ կամ պաշտոնապես, կամ ոչ պաշտոնապես>>:

Ինչ վերաբերում է  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հանրությանն, ապա նախարարն ասաց, որ հանրությունը միշտ իրավունք ունի ներկայացնել իր դիրքորոշումը, և այնտեղ որևէ զարմանալի բան չկա: <<Սակագները կարող են աճել, և սակագները էնեգակիրների գինն է աճելու:  Ի վերջո, երբ մենք խոսում ենք սղաճի մասին, սղաճ գոյություն ունի բոլոր երկրներում, որոնք ունեն փոքրիշատե առողջ տնտեսություն, պարզ է, որ ինչ-որ ժամանակահատվածում յուրաքանչյուր ծառայության գինն աճում է, այլ խնդիր է, որ անարդար է աճում, սխալ եղանակով, այդ դեպքում ես համաձայն եմ, ու այդ դեպքում, ինձ թվում է, բողոքի ալիքը կլինի ավելի մեծ:

 Բայց ինչ վերաբերում է տարբեր գործոններին, որոնք բնական են, օրինակ՝ սակավաջուր տարի, և անխուսափելի է, որ սակավաջուր տարում կարող է աճել, կամ ատոմակայանի անսպասելի երկար չաշխատելը>>:  Ըստ նրա՝ նման դեպքերում նորմալ է սակագնի աճելը, իսկ մյուս դեպքերում՝անթույլատրելի: 

Ինչ վերաբերում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ նախորդ տարի արած  հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, Հարությունյանն ասաց, թե չգիտի՝ ինչ է ասել Նազարյանը բառացի, սակայն կարծում է, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ հայտ կլինի, թե ոչ: Նա շեշտեց, որ նման հայտարարություն նա կարող էր անել՝ նկատի ունենալով, որ ստանդարտ իրավիճակում թանկացում չի լինի:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ