28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեքսիկական հեռուստաալիքը ներկայացրել է Ցեղասպանության մասին հայազգի գիտնական Խոսե Սարուխանի հետ հարցազրույցը

Մեքսիկայի հայտնի գիտնականներից մեկը` Խոսե Սարուխանը, հարցազրույց է տվել մեքսիկական 22-րդ հեռուստաալիքին` խոսելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման և ճանաչման կարևորության մասին, տեղեկացնում է armeniangenocide100.org-ը:

Խոսե Սարուխան Կերմեզը հետազոտող կենսաբան է և 1987-1997 թթ.  զբաղեցրել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ռեկտորի պաշտոնը: Նրա որդին` Արտուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է, 2007-2013 թթ. եղել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը: 

Խոսեի հայրը հայ գաղթական է եղել, որը կոշկի արտադրությամբ զբաղվող գործարան ուներ: Մահացել է, երբ Խոսեն 7 տարեկան էր: Նրա մորը հրաշքով հաջողվել է փրկվել Ցեղասպանությունից:

«Ցեղասպանության ճանաչումը, ինչպես շատ անգամ նախկինում արդեն նշել եմ, կարևորորվում է նրանով, որ հետագայում հնարավոր լինի խուսափել նման սխալներից: Հարյուր տարի անց մեծ է անտեղյակությունը, անտարբերությունը: Հայերը երկար ժամանակ բնակվել են իրենց պատմական հողերում, իսկ այժմ այդ հողերը հայերինը չեն, քանի որ զավթվել են Օսմանյան կայսրության կողմից», – ընդգծել է Խոսե Սարուխանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ