Օրվա մութ ժամին
Օրվա մութ ժամին ավելի պարզ են երեւում լուսավոր մարդիկ… Ռեմարկ
Օրվա մութ ժամին ավելի պարզ են երեւում լուսավոր մարդիկ… Ռեմարկ
Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները` պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության: Անհանդուրժելի է ոստիկանության կողմից անպատժելիության և ամենաթողության նման մթնոլորտի ձևավորումը, […]
Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ […]
«Եթե կա բողոք ուրեմն պետք է արտահայտես: Ես չեմ կարող դրան ոչ կողմ լինեմ ու ոչ էլ դեմ: Բողոքը էֆեկտիվ կլինի թե ոչ կախված է բողոքի քանակից, ծավալից և որակից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Անդրադառնալով Նաիրիտ գործարանի հիմնախնդրին և ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած աշխատողների պայքարին Դարբինյանը նկատեց.«Առեղծվածային պատմություն է և ճիշտն […]
Ամերիկյան Կոլումբուս քաղաքում ոստիկանը սպանել է 33-ամյա Դեւիդ Դենմանին, ով տառապում էր աուտիզմով: Երիտասարդը ձերբակալվել էր նախկին դասընկերների հետ հավաքույթից հետո` ոչ սթափ վիճակում, եւ ոստիկանական բաժանմունքում սկսել է կատակել ոստիկանի հետ, գրում է Washington Post-ը: Սա դուր չի եկել ոստիկանին, նա հարձակվել է երիտասարդի վրա ու գետնին տապալել նրան: Արդյունքում տղան գլուխը հարվածել է […]
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք: Քրիստոսի Համբարձման մասին վկայում են […]
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։ «Համբարձման տոնը շարժական է, նշում ենք Սուրբ Զատկից 40 օր հետո։ Դարեր շարունակ մեծ տոնախմբությամբ նշվող ազգային տոներից է, որի նշանավորումը, սակայն, վերջին տասնմյակներում պակասել էր։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն […]
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի գործընթացը […]
Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էին անում նախօրեին ոստիկանների կողմից ուժով նախագահականի մոտից հեռացված՝ բանակում մահացած զինծառայողների մայրերը: Նանա Մուրադյանը նշեց, որ երեկվա բռնության դեպքի առիթով իրենք հանցագործության մասին հաղորում են տվել ոստիկանություն, իսկ այսօր ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որի պատասխանները կստանան վաղը: «Իմանալով, որ կառավարության դիմաց նաիրիտցիները նստացույց են անում, որոշեցինք գալ և […]
Ռուսաստանի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո հարվածել է դեռահասների, գրում է rostovdrive.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հյուպատոսի Toyota Avalon մեքենայի վարորդը շրջադարձ կատարելու պահին առավելություն չի տվել Lada Priora մեքենային, որը շարժվել է հանդիպակաց ուղղությամբ։ Մեքենաները բախվել են, […]
























