16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների […]

…փակեք ձեր չբեր քաղաքական կառույցները

Ժողովուրդ, իսկ հնարավոր է՞, որ այս չեմ վճարելու, ալան-թալան, մեզ կերան, ուզում են էլի ժողովրդին թալանեն տիպի աղմուկը վերածենք լուրջ քննարկման, մասնագիտական եզրակացությունների հավաքման, փաստերի համակարգման և բաշխիչ ցանցերը ճիշտ կառավարելուն միտված լուրջ առաջարկների արշավի… Օրինակ՝ խորհրդարանում օրենքներ երկնող ընդդիմադիր պատգամավորները որևէ տնտեսագիտական լուրջ հաշվարկ արել ե՞ն, թե ինչու է թանկանում էլեկտրոէներգիան, որն է այդ […]

«Ես կասեմ Աշոտյանին» /վիդեո/

Բոլոնյաի քաղաքականության կայքում ՀՀ կրթության և գիտության նախարարի ելույթն անգամ անգլերեն է՝ հայատառ ոչինչ չկա:Այդ հարցով, այսօր,  Բոլոնյաի քաղաքականության չորրորդ ֆորումի մեկնարկին՝  լրագրողները դիմեցին Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին: «Ես կարծում եմ ճիշտ կլիներ, որ լիներ նախ և առաջ հայերենով, այնուհետև զուգակցվեր այլ լեզուներով»,-նշեց Երիցյանը և խոստացավ այդ մասին անպայման ասել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Մանրամասները՝ […]

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշերվան»

 ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:          Մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:          Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի […]

«… եղբայր, այս ինչպե՞ս եղավ` երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Մենք հանդուրժել ու հանդուրժում ենք, որ մեզ թալանեն ու հետո նվնվում ենք, թե մեզ թալանեցին մեր կողքին ապրող մարդիկ… Քանի դեռ չենք ուզում «վատամարդ» լինել, մեզ թալանելու են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, օրեր առաջ սպառողներին […]

Նեուժելի պարզ չե՞մ խոսում, չկա տենց բան. Ռոբերտ Նազարյանն՝ էլեկտրաէներգիայի թանկացումից /վիդեո/

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար իրենց դիմած հայտերի մասին: Նա նշեց, որ սակագնի փոփոխության համար այլ պատճառներ կան՝ սակավաջրությունը, էներգետիկ բալանսի […]

Աշոտյան-ԵՄ հանձնակատար` երկկողմ հանդիպում

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին  աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական […]

Ընդդիմությունը կխոսի

«Մենք բոլոր աառանձին-առանձին վերցրած ՀՀ քաղաքացիներ ենք: Էլեկտրոէներգիայի թանկացումը բոլորիս խնդիրն է: Առաջիկա քառօրյաում ընդդիմությունը հաստատ կխոսի ու կարտահայտի իր դիրքորոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե այս էլեկտրաէներգիայի թանկացումը արդյոք լուրջ պատճառ չէ, որ ընդդիմությունը քայլեր անի և փորձի` պահանջի բանաձևում, մոբիլիզացնել ժողովրդին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: […]

Պապիկը նույնիսկ պայքարել է…մանրամասներ Ավետիսյանների գործից

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով փորձագետի եզրակացությունը 143 էջից է բաղկացած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները: «Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Ըստ փորձագետի եզրակացության, արձանագրվել են սվինային վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի