16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում գլխավոր դատախազության 2014թ-ի տարեկան հաշվետվությունը անարդյունք է համարում:

«Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»,- այսօր ԱԺ-ում հաշվետության քննարկման ժամանակ ասաց  նա:

Պողոսյանը հանդես եկավ մի քանի առաջարկով՝ հույս հայտնելով, որ դրանք ընկալելի կլինեն ու հաջորդական գործողությունները դրական փոփոխության կբերեն:

«Ձեր հաղորդման մեջ նշվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, դրա հետ մեկտեղ ասում եք, որ բացահայտումներ են նվազել: Նման հայտարարությունից հետո վերլուծություն պետք է արվի, իսկ որոնք են եղել խնդիրները: Այս  դեպքում կարող եմ սցենար առաջ քաշել, որը գուցե իրականություն չի, բայց կարող է և այդպես լինել, որ մեր հանրապետությունում չկա վստահություն դեպի իրավական համակարգ, կա վստահության ճգնաժամ, և քանի որ հավատը կորում է, որ կարող են խնդիրները լուծվել, չեն էլ դիմում ու պատահարները չեն էլ ուզում արձանագրվի, ու շառից-փորձանքից հեռու մնան»,- նկատեց Պողոսյանը: 

Հաջորդ խնդիրը, ըստ նրա, ներկայացվել է 12-16թթ-ի իրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրին, սակայն ժամանակահատվածը ավարտում է, իսկ շոշափելի արդյունք չկա:

Պատգամավորի դիտարկումներից մեկը  վերաբերում էր բնակարանային գողություններին, որոնց թիվը մեծացել է, այն դեպքում, երբ տարատեսակ տեսախցիկներ են տեղադրվել երևանյան փողոցներում, շենքերի վրա և այլն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ