23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանացի դեմքով բիզնես

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հույս ունի, որ ՀՀ  կառավարությունը կին գործարարների համար այնպիսի միջավայր կստեղծի, որը խրախուսող կլինի և նրանք կմտածեն իրեն գաղափարները վերածել շահութաբեր ինչ որ բանի։ Այդ մասին այսօր, Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի մեկնարկին ասաց դեսպան Ռիչարդ Միլսը:

«Պետք է ձեռներեցության ոլորտում լինեն հստակ կանոններ և կիրառվեն հավասարապես բոլոր գործարար մարդկանց նկատմամբ։ Դուք բոլորդ պարտավոր եք բարձրացնել այն խոչընդոտները, որոնց պատճառով դուք տուժում եք։ Ձեր նման գործարարները պետք է ծառայեն հասարակությանը, որպես ձեռներեցներ դուք ոչ միայն տնտեսական աճ եք ապահովում, դուք նաև փոփոխության կրողներն ենք»,-նկատեց դեսպանը։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ  համոզմունք հայտնեց, որ կանացի դեմքով բիզնեսը ավելի արդյունավետ է երկրի համար։

“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա” հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Ասատրայնն էլ ասաց, որ համաժողովից զատ կունենան նաև կանանց կողմից արտադրված ապրանքների ցուցահանդես վաճառք, գեղանկարների ցուցահանդես։

 «Համաժողովի ավարտից հետո մեր գործընկերների հետ նախատեսում ենք պատրաստել կանանց ձեռներեցության ազգային զեկույց, ուր կարտացոլվի կանանց ձեռներեցության ազգային զեկույց, ուր կարտացոլվի կանանց ձեռներեցության ոլորտում ինչպես առկա իրավիճակը, այնպես էլ զարգացման հեռանկարները»,-նշեց Ասատրյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ