23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել մահացած մարդուց /վիդեո/

Բրազիլիայում հանցագործները փորձել են խանութ թալանել եւ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Ապա հրաձգություն է սկսվել ոստիկանության հետ, եւ հանցագործներից մեկը սպանվել է: Դեպքի վայր ժամանած լրագրողը նախ հարցազրույց է վերցրել ոստիկանից, ապա մոտեցել գետնին պառկած տղամարդուն ու սկսել հարցեր տալ նրան: Քիչ անց միայն լրագրողը հասկացել է, որ իր առջեւ մահացած մարդ է:

Ահասարսուռ սպանություն Երևանում

Հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական […]

Տրտնջալը թողեցի՛նք, տեսեք ի՞նչ են տեսել մեզանում այլք

“Հայ ժողովրդի ընտանեկան կյանքը և ընտանեկան դրվածքը ունի ամբողջովին նահապետական բնույթ։Միայն մի բանում են նրանք խորապես և էականորեն տարբերվում ասիական մնացած ժողովուրդներից․դա կնոջ դիրքն է,նրա ինքնուրունության ճանաչումը,նրա իրավահավասարությունն ու արժանապատվությունը,որ արտահայտվում է հայկական ընտանեկան դրվածքով,ինչպես նաև իրենց՝կանանց անհատականությամբ։ Իմ կարծիքով դրա պատճառը հայերի կոչվածությունն է առ բարձր մշակույթ ,ինչպես նաև նրանց ակնառու հոգևոր կերտվածքի մեջ […]

Շիրակի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանին

«Սյունիքի մարզպետին հարց տվեք այդ մասին, ինքը կպատասխանի»,-այսպես արձագանքեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Henaran.am-ի հարցին, թե իր մարզպետ նշանակվելուց հետո կրիմինալն ինչ-որ չափով պակասեց, ի՞նչ անել, որ Սյունիքի մարզում էլ պակասի: Մարզպետը հորդորեց վիճակագրություն նայել՝ հասկանալու համար, թե որ մարզն է հանցագործությունների թվով առաջատարը: «Ես ոստիկանության, մյուս օրգանների աշխատող չեմ, իրենց հարցրեք, թող իրենք պատասխանեն: […]

Կրակոց կարաոկե ակումբում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է: Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:Ատրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: 

Նոր օրինագիծ շփման գծում զինծառայողների համար

Պ նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ին կառավարությանը կներկայացնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Առաջարկվում է զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը: Օրենքը կկիրարկվի 2016թ. հունվարի մեկից: 

Իշխան Զաքարյանը դժգոհել է

Հունիսի 2-3-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որին մասնակցել են ՎՊ առաջին ու չորրորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Հունիսի 2-ին քննարկվել են առողջապահական ոլորտում առաջին վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ` առողջապահական համակարգի […]

Ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

Իսրայելից Հայաստան ժամանած  MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում  ներկայացրեց  իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման  փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:  «Մեր երկրում, ինչպես ամեն ինչ,  այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին  պլանավորման ճանապահով»,- նշեց բանախոսը: Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի