23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու ենք այդքան շատ իրար ատում

Շարունակ լսում ու կարդում ենք՝  ես ատում եմ այսինչին, ես ատում եմ այնինչին: Ինչու՞, որովհետև մենք չունենք մերը, մերը շատ վատն է ու տխուր: Չենք կարողանում նորը ստեղծել, որովհետև չգիտենք ձևը ու չենք էլ ուզում սովորել անողներից: Աշխարհում ունենք միայն ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ, այն էլ տեսնում ենք, որ մեր թշնամու բարեկամը դուրս եկավ և պատմության մեջ այս էլ որերրորդ անգամ թողեց մեզ երեսն ի վայր ու լքեց ճակատագրական պահին:

Չունենք ուրիշ բարեկամ, որովհետև ատում ենք բոլորին, ամբոջ՝ աշխարհին: Ատում ենք պետություններին ու ժողովրդներին, որովհետև նրանք չեն գալիս ու մեզ փրկում: Ատում ենք անհատներին, որովհետև հաճախ նրանց արածները մեզ հասու չեն,  մենք զրկված ենք դրանք անելու հնարավորություններից, բնականաբար նախանձում ենք կամ չենք հասկանում:

 Աջ ու ձախ ատելը մեր անճարակությունից է գալիս: Աշխարհը ընդանում է իր բնկանոն հունով և «գրաֆիկով»: Այդ մենք ենք, որ նրան  մաս չենք կազմում, դուրս ենք թռել ուղղեծրից: Որքան շատ ատենք այնքան կհեռանանք, որքան շատ հեռանանք այնքան դժվար կլինի մոտենալը, ինտեգրվելը: Եթե բոլորն իմանային, թե մենք որքա՜ն ենք ատում բոլորին, պատկերացնու՞մ եք, թե ինչքա՞ն կխղճային մեզ: Լավ է, որ գրեթե գաղափար չունեն մեր գոյության մասին և ամեն մեկն ընկած է իր գործին: Որքան շատ ատենք այնքան կյանքը կիմաստազրկվի մեզ համար: Մեր ատելության պատճառները մեր մեջ պետք է փնտրենք, իսկ երբ ատելությունը դառնում է «ազգային սովորույթ», սկսում ենք արդեն իրար ատել…

Արմեն Զատիկյան

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ