05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Իսլամական պետությունը» մոտենում է Իսրայելի սահմաններին

Սիրիայի հյուսիսում, արևելքում և կենտրոնում զգալի տարածքների վրա վերահսկողություն սահմանելուց հետո «Իսլամական պետություն»(ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը շարժվում է դեպի երկրի հարավային և հարավ-արևմտյան նահանգներ՝ Դարաա և Կունայտրա, որոնք անմիջականորեն սահմանակցում են Հորդանանին և Իսրայելին: Այս ուղղությամբ իսլամականներին սպասվում է կրկնակի դիմակայություն՝ մի կողմից կառավարական ուժերի, ապա նաև՝ սիրիական ընդդիմադիր տարաբնույթ հակակառավարական խմբավորումների կողմից. վերջիններին լայնորեն աջակցում են ինչպես արևմտյան, պետությունները, Պարսից ծոցի արաբական միապետությունները, Թուրքիան, այնպես էլ՝ մասամբ Իսրայելը:

Իրենց նոր թիրախների դեմ ուղղակի ռազմագործողություններ նախաձեռնելուց առաջ ԻՊ-ն, ընդունված մարտավարության համաձայն, դիմել է վերոնշյալ նահանգների բնակչությանը՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր դեռ չեն կանգնել «անհավատ Արևմուտքի» հովանավորությամբ գործող զինյալների կողքին, «միանալ իրենց, համալրել կառույցի շարքերը՝ հանուն Ալլահի մղվող պատերազմում»: 

Վերոնշյալ տեղեկատվությունը հատկապես մտահոգիչ է Իսրայելի համար, քանի որ ներկայում իսլամականների դիրքերը գտնվում են սիրիա-իսրայելական սահմանի մերձակայքում գտնվող ալ-Կունայտրա քաղաքից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա: 

Արմեն Պետրոսյան

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ