18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսից ավելին

ԼՂՀ-ում երեկ՝ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6  տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԼՀՂ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ 279 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով։ Նրա խոսքով, 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ, ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։ Թիվ մեկ ընտրատարածքում 9329 ընտրողներից քվեարկել է 6107-ը (65,5 տոկոս), 2-րդ ընտրատարածքում՝ 9463 ընտրողներից՝ 6479-ը […]

Հրդեհ Դավիթաշենում

Մայիսի 3-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել բնակարաններից մեկի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել` 21.27-ին: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ճշմարիտ օրենքները Աստվածաշնչյան օրենքներն են

«Կառավարության խնդիրը Աստծո ծրագրին համապատասխան որոշումների կատարմանն օժանդակելն է և չարություն գործողներին պատժելը: Իրավունքի համակարգը պետք է ներառի Աստծո Օրենքը կատարողների պաշտպանությունը և Աստծո Կամքին հակառակողների պատիժն ապահովող օրենքները: Իրավունքը, իր քրիստոնեական ըմբռնումով, հասարակության մեջ պահպանելով կարգն ու արդարությունը, կոչված է նաև աջակցելու մարդու մեջ մեղավորության գիտակցության առաջացմանը և Հիսուս Քրիստոսով փրկություն ունենալուն: Եթե մարդիկ […]

Էլի թմրամիջոց

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ոստան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին, 1972 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ին: Պարզվել է, որ Ոստան գյուղի դաշտերում Աշոտ Ս.-ն պատրաստել է թմրամիջոց, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել է 0.5 լ կապրոնե տարա՝ 50 գ մածուցիկ […]

Դարվինի վերջը

Էվոլյուցիոն տեսության հեղինակ Դարվինն ասել է. «Այն ժամանակ ես երիտասարդ էի, միտքս որոնումների մեջ էր: Իմ հիպոթեզը մարդիկ դարձրին կրոն»: Լրագրողի այն հարցին, թե` «Ի՞նչ կասեք ձեր հայտնագործությունների գլուխգործոցի մասին», Դարվինը պատասխանել է. «Յուրաքանչյուր հարցնողի կասեք, որ իմ ամենամեծ գլուխգործոցը եղել է Հիսուս Քրիստոսին ճանաչելը, Նրան իմ կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելը»: Հիվանդության մահճում իրեն այցելության […]

Արբին հայուհի է փնտրում /վիդեո/

Պարսկահայ Արբին առաջին անգամ է Հայաստան եկել: Նա դժվարությամբ է արտահայտում մտքերը, սակայն շատ սիրեց իր հայրենիքը: Արբին 3  տարեկանից ապրել է ԱՄՆ-ում՝ ճանաչել ու սիրել է այս երկիրը: Հայրենիքում լինելով նա բոլորովին ուրիշ զգացողություններ ունեցավ: Մեզ հետ զրույցում նշեց, որ հպարտ է իր հայ լինելու համար: Մեր հարցին, թե կցանկանա ամուսնանալ հայուհու հետ, Արբին […]

Հայտարարվել է տարվա գույնը…նորաձև լինելու գաղտնիքներ հայ մասնագետից

Համաշխարհային նորաձևության մեջ հայտարարվել է տարվա գույնը, դա մարսալան (Marsala) է` տաք բորդո-շագանակագույնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Նրա նկարագրմամբ՝ դա բաց գինու գույնն է, այդ անվանումը ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին: «Մինչ այդ շատ տարածված էր բուրգունդի գոււյնը՝ մուգ կարմիրի հետաքրքիր երանգներից, բայց դրան հիմա փոխարինելու է եկել […]

Արցախում այսօր լռության օր է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ մայիսի 2-ին լռության օր է, ԼՂՀ-ն  պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մայիսի 1-ին ավարտվել է քարոզարշավը, եւ, ըստ օրենքի, այսօր արգելվում է քարոզչությունը։ Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը (6), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի