03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձը տուն է մտել

Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող բնակելի տնակում օձ է հայտնաբերվել (արգելափակվել է թակարդի մեջ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին ազատել են թակարդից և տեղափոխել անվտանգ տարածք:  

Վիճաբանել և հարվածել են իրար

Հունիսի 8-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու համար, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Էմիլ Ս.-ին, որի քթին առկա էր վնասվածք, 1978 թ. ծնված Ավետիս Ղ.-ին, 1989 թ. ծնված Նորայր Հ.-ին […]

«Հիասթափած եմ Հայկ Մարությանից՝ իբրև դերասան». Դիանա Մարտիրոսյան

Վերջին շրջանում շատ հաճախ են նկարահանվում հայկական ֆիլմեր, սակայն, ինչպես ասում են, քանակը դեռ որակ չի ապահովում։ Կինոթատրոններում իրար հերթ չտվող պրեմիերաներից հետո հիմնականում դուրս ես գալիս հիասթափված։ BlogNews.am-ը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսել է հայկական ֆիլմերի մասին ու վերլուծել դրանք։ Դիանան նշեց, որ է հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, սակայն մասնագիտության բերումով […]

Կրակոցներ Վեդիում

Հունիսի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է: Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով: […]

Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, […]

Մեկ պատուհանի սկզբունքով

Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն(ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը: ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Այս առումով, […]

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսուչը կալանավորվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, […]

Պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան. Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության  100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին […]

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Աշոտ Ղուլյանը  հայտարարել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի