18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք է բարձրացնենք հարկային կարգապահությունը

2014թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվությանը ամփոփիչ ելույթ ունեցավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, թե տնտեսության բացասական միտումները հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններվ , սակայն կան խնդիներ՝ պայմանավորված ներքին խնդիրներով: «Այս քննարկումների ժամանակ ինչպես պատգամավորների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև միջոցառումների ծրագրերում հետագայում անպայմանորեն հաշվի կառվեն»,-ասաց նա:

Գագիկ Խաչատրյանը թվեց, թե որոնք են այն հիմանական գործոնները, որոնք տնտեսական զարգացման տեմպին խոչընդոտել են՝ արտաքին աճի զարգացման տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, ընդհանուր առմամբ և մասնավոր տրանֆերտների դրամական փոխանցումների կրճարտում: Նախարարը նշեց, թե տրամաբանական հարց է առաջնում, թե այս փոփոխությունները միայն 14 թ-ի վրա է դեր կունենն, թե հետագա տարիների համար ևս: «Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանք պլանավորել հետագա կառավարության բոլոր ճյուղերի ազդեցությունները»,-ասաց նա: Նածխարարը տեղեկացրեց, որ տարեվերջին կունենանք հարկային միասնական օրենսգիրքը, որը կայուն միջավայր կստեղծի երկար տարիների համար:

Նախարարը նշեց, որ երբ վերլուծություն են կատարում ՀՆԱ- հարկեր հարաբերակցության մասով՝ անջատեով ՀՆԱ-ի մեջ ոչ արտոնյալ ճյուղերը, ապա պարզ է դառնում, որ ՀՀ-ն մոտենում է Բելառուսի ցուցանիշին, մոտավորպես 30%: «Ամենակարևոր ցուցանիշը, որ ձեռք բերեցինք՝ Համաշխարահային բանկի գնահատմամբ գործարար միջավայրը բարելավեցինք 70 կետով, արդեն վարչարարության գծով ամրապնդեցինք 41-րդ հորզինականը, որը տնտեսության աշխուժացման կարևոր ցուցանիշներից մեկն է»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարը նշեց, թե շատ են հարց տակիս, թե տնտեսական նվազող ցուցանիշների պարագայում բյուջետային մուտքերի ավելացումն ինչով է պայմանավորված: «Շատ հաճախ խոսքը գնում է այսպես կոչված հարկային բեռի մասին: Ես պետք է մեր գործընկներներին հիշատակեմ և հանգստացնեմ, որ մենք չունենք գերվճարների աճ, մեր գերվճարները միայն աճում են այնտեղ, որտեղ սահմանված են և դրանք մեզ չեն անհանգստացնում: Իսկ երբ որ խոսքը գնում է բյուջետային մուտքերի ավելացման հետ կապված, խոսքը գնում է մեր կառավարության որոդեգրված քաղաքականությանը, որ տնտեսության ցուցանիչների աշխուժացմանը զուգահեռ օրինականորեն պետք է բարձրացնենք հարկային կարգապահությունը»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ