04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինանքսպանության ավելի շատ դիմում են երաժիշտները, բուժքույրերը

Գարունը և ամռանը համարվում է ինքնասպանությունների սեզոն և հիմնականում այդ շրջանում է ինքնասպանությունների թիվը ավելանում է: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մոտավոր վիճակագրություն, ըստ որի աշխարհում ինքնասպանության քսան միլիոն փորձ է լինում, որից իրականացվում է չորս միլիոնը, սակայն գրանցվում է մեկ միլիոն հարյուր հազարը:

Հայաստանում 2014 թվականին ինքնասպանության փորձի 700 դեպք է գրանցվել, որից 168 –ը մահվամբ է ավարտել, իսկ չստացված 532 փորձերից 290-ը եղել է կին: «Ինքնասպանության փորձ կատարողների հիսուն տոկոսից ավելին պատկանում են 30-65 տարիքային խմբին, քսան տոկոս մինչ երեսուն տարեկաններն են , քսան-քսանհինգ տոկոսը թոշակառու մարդիկ են»,-ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքով՝ ինքնասպանության ավելի շատ հակված են երաժիշտները, բուժքույրները, հոգեբուժները: Հայաստանը ընդանուր առմամբ 170 երկրների թվում ինքնասպանությունների թվով քանակությամբ 151-ն է:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ մարդկանց հիմնականում ինքնասպանության է դրդում կորուստը, օրինակ երբ անձը խաղամոլության պատճառով մեծ գումար է կորցնոմ, ինչպես նաև մերժված սիրո դեպքերը, անելանելիության վիճակը ևս կարող է հանգեցնել ինքնասպանության: «Առաջին պատճառը դեպրեսիոն վիճակն է, իսկ դեպրեսիայի պատճառը միլիոնավոր կարող է լինել»,-ասաց նա և նշեց նաև, որ հոգեկան հիվանդությունից դուրս գալուց հետո շատ են լինում ինքնասպանության դեպքերը: Նա որպես կանխարգելիչ միջոց համարեց «վստահության հեռախոսը», որը Հայաստանում ընդունված չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ