18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննիչն արձանագրել է ցուցմունք, որը մեղադրյալը չի տվել

Քաղաքացի  Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի եւ իր որդու միջեւ առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի  […]

Լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել մահացած մարդուց /վիդեո/

Բրազիլիայում հանցագործները փորձել են խանութ թալանել եւ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Ապա հրաձգություն է սկսվել ոստիկանության հետ, եւ հանցագործներից մեկը սպանվել է: Դեպքի վայր ժամանած լրագրողը նախ հարցազրույց է վերցրել ոստիկանից, ապա մոտեցել գետնին պառկած տղամարդուն ու սկսել հարցեր տալ նրան: Քիչ անց միայն լրագրողը հասկացել է, որ իր առջեւ մահացած մարդ է:

Ահասարսուռ սպանություն Երևանում

Հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական […]

Տրտնջալը թողեցի՛նք, տեսեք ի՞նչ են տեսել մեզանում այլք

“Հայ ժողովրդի ընտանեկան կյանքը և ընտանեկան դրվածքը ունի ամբողջովին նահապետական բնույթ։Միայն մի բանում են նրանք խորապես և էականորեն տարբերվում ասիական մնացած ժողովուրդներից․դա կնոջ դիրքն է,նրա ինքնուրունության ճանաչումը,նրա իրավահավասարությունն ու արժանապատվությունը,որ արտահայտվում է հայկական ընտանեկան դրվածքով,ինչպես նաև իրենց՝կանանց անհատականությամբ։ Իմ կարծիքով դրա պատճառը հայերի կոչվածությունն է առ բարձր մշակույթ ,ինչպես նաև նրանց ակնառու հոգևոր կերտվածքի մեջ […]

Շիրակի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանին

«Սյունիքի մարզպետին հարց տվեք այդ մասին, ինքը կպատասխանի»,-այսպես արձագանքեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Henaran.am-ի հարցին, թե իր մարզպետ նշանակվելուց հետո կրիմինալն ինչ-որ չափով պակասեց, ի՞նչ անել, որ Սյունիքի մարզում էլ պակասի: Մարզպետը հորդորեց վիճակագրություն նայել՝ հասկանալու համար, թե որ մարզն է հանցագործությունների թվով առաջատարը: «Ես ոստիկանության, մյուս օրգանների աշխատող չեմ, իրենց հարցրեք, թող իրենք պատասխանեն: […]

Կրակոց կարաոկե ակումբում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է: Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:Ատրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: 

Նոր օրինագիծ շփման գծում զինծառայողների համար

Պ նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ին կառավարությանը կներկայացնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Առաջարկվում է զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը: Օրենքը կկիրարկվի 2016թ. հունվարի մեկից: 

Իշխան Զաքարյանը դժգոհել է

Հունիսի 2-3-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որին մասնակցել են ՎՊ առաջին ու չորրորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Հունիսի 2-ին քննարկվել են առողջապահական ոլորտում առաջին վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ` առողջապահական համակարգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի