18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ թե շտկել են, այլ ընդհակառակը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նկատեց, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։  «Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են […]

Ոստիկանապետը գոհ է

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում: Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է […]

Վարչապետի կատարած այցի ընթացքում, որոշակի աշխուժություն մտավ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մեջ

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ներկայացնելով ՀՀ գործարար և ներդրումային միջավայրը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշում ՀՀ առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ տարածքում, Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, հանդիսանում է Եվրասիական տնտեսական […]

Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի

 Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի Հայաստանի Հանրապետությունը շարունաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի […]

«Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…». սկանդալ նախագահի շուրջ

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է  Ermenihaber.am-ը: Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները. -Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած […]

Վարչապետը հորդորեց հաշվարկել ֆինանսական միջոցները

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սկսեց ներկայացնել ՀՀ-ում առկա հակակարտակայանների իրավիճակը, ինչի մասին վարչապետն էր նախարարին հորդորել զեկուցել: Երիցյանը հայտնեց, որ  412 հակակարտակային կայանաներ են տեղադրված ՀՀ-ում, 72-ը՝ ԼՂՀ-ում, սակայն 5165-ն է պահանջը, իսկ առաջնային հակակարտակայանների պահանջը 1021 է: Նա ընդգծեց, որ Շիրակում ու Գեղարքունիքում ռադիոլակացիոն կայաններ են պահանջվում: […]

Սուրիկ Խաչատրյանի որդու հարցը կփակվի, եթե. Ժողովուրդ

Սյունիքի մարզպետ Մուրիկ Խաչատր­յանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մաս­նակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունենեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՀՀ քննչական կոմի­տեն այս օրերին սպասում է գործով տու­ժող, Մոսկվայում վիրահատության են­թարկված Հարութ Զաքարյանին, որի Հա­յաստան վերադառնալուց, ցուցմունք տա­լուց հետո արդեն մեղադրյալների շրջա­նակը պարզ կլինի: Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի […]

Նախարարը՝ կնոջ համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին և նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը՝ Լևոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում՝աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի […]

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է. Ժամանակ

«Ժամանակ»-ի վերլուծությունը ներքաղաքական է: Թերթն անդրադարձել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններին՝ փորձելով հասկանալ՝ որն է ՀՀ նախագահի մոտիվացիան այս հարցում: «Հունիսի 1 -ին Երեւանում նորոգված կինոթատրոնի բացմանը Սերժ Աարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողք կողքի ներկայությունը՝ առաջինը փետրվարյան հայտնի «մակա- նունահարումներից» կամ «բամփումներից» հետո, շարունակում Է մնալ հսւյաստանյան ՜ ներքաղաքական անցուդարձի ամենաքննարկվող թեման: Քննարկումներում հնչում են […]

Բիբինը գլխի է գցել՝ ակնարկելով հայ պաշտոնյաների ունեցվածքը. Հրապարակ

«Հրապարակ» -ը տեղեկացնում է, որ նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, եւ խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխըե. ««Տնակը», ուր ես ապրում եմ, իմ «կողքին ապրում են բավականին մեծ թվող հայ հայտնի չինովնիկներ»: Ու գնացԵլ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի