02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն նման ամբիցիաներ չունի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկել «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթին մասնակցելու հարցը: «Մենք` որպես քաղաքական ուժ, միշտ էլ պատրաստ ենք քննարկել հասարակությանը հուզող ցանկացած սոցիալական խնդիր: Եթե լինի անհրաժեշտություն, որպեսզի քաղաքական ուժը միջամտի և դա կտանի լուծման, մենք մեր քայլերն անպայման կանենք: Բայց եթե մենք տեսնում ենք, որ այդ պայքարը ինչ-որ կետի է տանելու, չեմ ուզում նորից հետ գնալ և՛ ձեզ, և՛ մեզ հայտնի պատմությունը հիշել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա կոչ անելով իրատես լինել:

Ինչ վերաբերում է ընդհանրապես այս պայքարին, ապա պատգամավորն ասաց, որ քաղաքացիական հասարակության զարգացման ներկա փուլում շատ կտրուկ զարգացումներ չի ակնկալում: Դիտարկմանը, որ եթե քաղաքացիական հասարակության անդամները հաջողության հասնեն, ապա կստացվի, որ նրանք հաջողության հասան քաղաքական ուժերի փոխարեն, Մելքումյանն ասաց, որ ինքը նման ամբիցիաներ չունի։ «Թող հասնեն հաջողության, ում փոխարեն ուզում են: Մենք նման ամբիցիաներ չունենք»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ