06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեզ էլ ո՞վ փող կտա, ինչի՞ պիտի տան, ես լինեմ՝ չեմ տա

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ-ի ապրիլի 14-ին ստորագրված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցիկ շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Վարկի չափը 150 մլն դոլար է, առավելագույն ժամկետը 20 տարի, տրվում է 1,65% տոկոսադրույքով:

Նախագծի մասին ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ում խոսքով` ըստ առաջին տրանշի գումարը կազմել է մոտ 500 միլիոն դոլար, ապա ողջ ծրագիրը կազմել է 962 միլիոն դոլար. «Ըստ առաջին պայմանագրի՝ առաջին տրանշի ավարտական աշխատանքները պետք է լինեին 2014 թվականի հունիսի 30-ին, մենք 2014-ի ամռանը պետք է ավարտած լինեինք Երևան Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհը, և պարզ է, որ անգամ առաջին տրանշի պարտավորությունը կատարված չէ, և սա է հիմնական պատճառը, որ ծրագիրը երկարում է ու արդյունավետությունը ցածր է»,-ասաց պատգամավորը:

Արամ Մանուկյանը շեշտեց, ո8 տվյալները վերցրել է պայմանագրից, որտեղ հստակ նշված է, որ ողջ աշխատանքները պետք է ավարտված լիներ 2017 թվականին: «Ի՞նչ ենք արձանագրում, որ բիզնես պրոեկտի մեջ, որը սկսվել է 2009-ի սեպտեմբերից, սխալ են հաշվարկվել ժամկետները, ժամկետները ձգվում են անընդհատ, և վստահաբար կարող եմ հայտարարել, որ ձեր հայտարարած 19 թվականն էլ ուժի մեջ չի լինելու, ինչպես նաև խախտվել են ֆինանսական կանխատեսումները»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե ժամանակին խոսվում էր 700, 800 միլիոն դրամի մասին, իսկ հիմա խոսակցություն կա ևս 1,5 միլիոն դոլարով ծրագիրն ավելացնելու մասին:

Մանուկյանի խոսքով կարծես թե պլան դրված լինի Երևան-Աշտարակ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհը հանձնելու 2009-ից վեց տարի է անցել, սակայն 30 Կմ-ը չի ավարտվել. «Փա՞ստ է, թե՞ չէ, 500կմ-ից 30 կմ-ն դեռևս ավատված չէ, ձեզ էլ ո՞վ փող կտա, ինչի՞ պիտի տան, ես լինեմ՝ չեմ տա… Էս վարկի արդյունավետությունը խիստ ցածր է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ