06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկապիղծը 8 տարեկան աղջկա է որսացել /վիդեո/

Սոցիալական ցանցերը որքան օգտակար այնքան էլ բացասական հատկանիշներով են օժտված, հատկապես երեխաների կամ դեռահասների համար:

Henaran.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեց վերջին շրջանում աղմուկ հանած մանկապղծության դեպքերը.

“Մի քանի գործ եղավ. մանկապիղծ էին բռնել odnoklassniki-ով: Դա լուրջ պրոբլեմ է, այսինքն` երբ որ էրեխեքը մտնում են ցանց, իսկ օրինակ վերջին դեպքում խոսքը գնում էր 8 տարեկան աղջկա մասին”:

Սամվել Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ facebook-ը կամ Ամերիկայում գրանցված այլ սոցցանցեր արգելում են երեխաների գրանցումը:

“Ի տարբերություն արտասահմանյան երկրների, Հայաստանում հիմնականում խորանում են գրառումների վրա, որը շատ հաճախ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում մարդուն”,-հավելեց Սամվել Մարտիրոսյանը:

Արտասահմանում գաղտնալսում են սոցցանցերը, հատկապես գաղտնի փաստաթղթերի փոխանցումը կանխելու նպատակով, կան արդյո՞ք նման դեպքերի օրինակներ Հայաստանում:

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ ունի տարբեր սոցիալական ցանցերից օգտվողներին. “Սոցցանցը դա խոհանոց չի , որտեղ Ձեր խոսքը միայն պատերն են լսում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ