Առաջին քայլեր` կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի կիրառման
_1434962280.jpg)
Հայաստանում է ԱՄՆ-ից ժամանած պլաստիկվիրաբույժ, պրոֆեսորԱրթուրՍալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մանրամասները:
Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ` կրծքագեղծի պահպանման վիրահատության ընթացքումկատարվումէկրծքագեղձիբունգեղձայինհյուսվածքիհեռացումևմաշկիտակպրոթեզիտեղադրում, որիարդյունքումպահպանվումէկրծքագեղձիմաշկըևպտուկը:
«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով նախընտրելի արդյունք»,- նշեց մասնագետը:
Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:
«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը` ընդգծելով, որ վիրահատությանարդյունքները թե էսթետիկական, թեուռուցքաբանականտեսանկյունիցշատավելինախընտրելիեն:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման և մեր երկրում լայնորեն կիրառմանհամար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր: