26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շուրջ 200 ընտանիքներ ժամանալ են Արցախ

Հունիսի 20-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանիշրջան և դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և ՀայաստանիՀանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200ընտանիքի: Նախաձեռնությունը պատկանում է  «Արցախ» հայրենակցական միության նախագահՎարուժան Գրիգորյանին, ով գլխավորում էր հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը:

Վարչապետ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ»հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար:Ա. Հարությունյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Արցախի ու ծագումով արցախցիների համար:

Վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայնամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Մենք շնորհակալ ենք,որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սաշարունակական է լինելու»,- ասել է  Ա. Հարությունյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու ենմարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն կունենան: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում:Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու ևհաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելովավտոերթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ և ոգևորված եմ, որ այսքան մարդ է արձագանքել մերառաջին կոչին: Իսկապես, սա հայրենասիրական մեծ քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնեմեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»:

Վ. Գրիգորյանը խոստացել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ