25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեմ չէ որոշ բուհեր Գյումրի տեղափոխելուն

«Ես կոչ արեցի մեր ընկերներին, որ այսօրվանից նախապատրաստվենք Գյումրու զարգացման ծրագրեր քննարկելուն, քանի որ մինչև 2016-2017թթ-ը մենք կավարտենք Գյումրու վերականգնման ծրագիրը։ Մեր մոտեցումը այսպիսին է՝ սկսենք Գյումրիի մուտքերից՝ ճանապարհներից, որովհետև անելիքներ շատ կան այս ուղղությամբ, Պետք է կառուցենք Գյումրին շրջանցող 5 կմ երկարությամբ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքից որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու […]

Ի՞նչ կապ ունեն

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ խմբակցության հետ պահպանում է աշխատանքային հարաբերություններ, բայց դրան զուգահեռ ունի շատ խոր գաղափարային տարաձայնություններ; Հարցին` իսկ ի՞նչ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, նախարարը պատասխանեց. «Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դուք տալիս եք մարդու անուն, ով քաղաքականությամբ չի զբաղվում»: Հիշեցնենք, որ Աշոտյանը որոշ ժամանակ առաջ, խիստ քննադատության էր ենթարկել Ծառուկյանին: 

Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կառավարության […]

Երիտասարդները ներկայացրեցին ՀԷՑ-ի ղեկավար մարմինների ծախսերը. պայքարը թեժանում է

Ինչպես տեղեկացրել ենք այսօր Կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, բողոքի ակցիան շարունակվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ: Ցուցարարները ներկայացրեցին 2011-2015 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից կատարված աստղաբաշխական թվերի հասնող ծախսերը: «2014 -ին ՀԷՑ-ը ծախսել է 97 մլն 248 հազար163 դրամ: Ինչո՞ւ: Խնդրում ենք ուսումնասիրության ներկայացնել, թե ո՞ւմ է […]

Իսլամիստները մոտ 400 կանանց եւ երեխաների են մահապատժի ենթարկել

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները իրենց կողմից գրավված Պալմիրա քաղաքում մոտ 400 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել, հայտնում է РИА Новости-ն: Մահացածների մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, զինյալները նրանց մեղադրել են «սիրիական ղեկավարության հետ կապի մեջ լինելու» մեջ:

Ուր է Արմեն Երիցյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում  հետաքրքրվեց, թե ինչու բյուջեի կատարողականի հաշվետվությունը չեն ներկայացնում ոլորտի պատասխանատուները։ «Ես ուզում եմ հարցս ուղղել երկուսիդ էլ, ինչո՞ւ այս հաշվետվության ժամանակ մենք չեն տեսնում ոլորտի պատասխանատուներին՝ նախարարներին , ինչո՞ւ մենք չենք տեսնում որևէ նախարար կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքին, ինչո՞ւ հենց նրանք չեն օրենսդիր […]

Առողջապահության նախարարը կողմ է «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը:  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց  պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների […]

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել […]

Իշխան Զաքարյանը պահում է ավանդույթը

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրեց ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչպես նախորդ տարի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահը չկա՝ նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել: «Խորհրդարանում ավանդույթ է դարձել ՎՊ-ն ձեր անձով է ներկայանում»,-նկատեց նա: […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

Մայիսի 23-ին Ռումինիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի և Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին և ելույթ ունեցան Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն: Տրանսիլվանիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի