06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկրաշարժ հայ-թուրքական սահմանին

Հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։

Հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին  ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 եւ արեւելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է 3.0 մագնիտուդով 2 հետցնցում  հունիսի 21-ի ժամը 00.38-ին եւ 00.57-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: 

Հունիսի 21-ին տեղական ժամանակով ժամը 16.36-ին երկրաշարժին հաջորդել է 2.8 մագնիտուդով եւս մեկ հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ