Հայ աշակերտները Բաքվի օլիմպիադային չեն մասնակցի
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: […]





































