28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները

Հուլիսի 14-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի իր բնակարանում և փորձում է ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել են բնակարանի գազի փականը:

Պարզվել է, որ 1984 թ. ծնված Վ. Ա.-ը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով նախաբազկի երակները:

Փրկարարների, ոստիկանների և հարազատների համատեղ բանակցությունների արդյունքում Վ. Ա.-ը բացել է բնակարանի դուռը: Տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ