21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցուցարարները նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին

Մոտ 30 րոպե Հանրապետության հրապարակում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն:

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատախազության շենքի առջեւ երկաթյա պատնեշներ են տեղադրել, ինչպես նաեւ մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել:

Ցուցարարները պատրաստվում են դատախազության առջեւ հայտարարությամբ հանդես գալ եւ պահանջագիր հանձնել։Նրանք փոխանցեցին իրենց պատրաստած նամակ-կոչը:

Նշենք, որ ցուցարարներըավելի վաղ  մոտ 20 րոպե անսպասելի նստացույց են արել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Ցուցարարները խաչմերուկը բացեցին, երբ ոստիկանական մեքենաները մոտեցան։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դատախազությունից երաշխիքներ են պահանջում, որ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները կպատժվեն:

Հիշեցնենք, որ  հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար եւ լրագրողներ։ Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ