15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի

Հուլիսի 9-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը, 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան եւ իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ռուսաստանում 17 եւ 18 տարեկան աղջիկների են խեղդել

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի բնակարաններից մեկում իրավապահները 17 եւ 18 տարեկան աղջիկների դիեր են հայտնաբերել` բռնության հետքերով: Աղջիկները եղել են մարզից, այստեղ ապրել են վարձակալական հիմունքներով: Նրանց ընկերները մի քնաի օր զանգահարել են նրանց, սակայն չեն կարողացել կապ հաստատել, ինչից հետո դիմել են իրավապահների օգնությանը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջիկները մահացած են մնացել մի քանի […]

Մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկը

Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծը արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի […]

Բաղրամյանի պայքարողը նորից ոտքի կկանգնի ու թույլ չի տա /վիդեո/

Երգահան Վահան Արծրունին վստահ է՝ եթե նույնիսկ ՀԷՑ-ում կատարվելիք աւոդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիայի թանկացում պետք է լինի, ապա պայքարող, նստացույց անող քաղաքացիները կրկին ոտքի կկանգնեն ու դա թույլ չեն տա: «Չեմ ուզում ես վճարել այդ յոթ դրամը, չեմ վճարի: Դու առաջարկում ես աուդիտի ճանապարհով քննարկել, ես համաձայն եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արծրունին: 

Հրդեհ` «Արզնի» առողջարանային համալիրի մոտակայքում

Հուլիսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի մոտակայքում` 7000 քմ խոտածածկ տարածք, Նորագյուղ թաղամասի այգիներում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում` 8 հա, էջմիածին -Ծաղկունք 1-ին կմ-ում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի […]

«Որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. 2012 թվականից մինչեւ օրս ՀՀ յուրաքանչյուր վարորդ արագաչափերի եւ տեսախցիկների տվյալների հիման վրա կազմված արձանագրություններով վճարել է միջինը 70 հազար դրամ: Հայաստանում չկա ոչ մի վարորդ, որ արագաչափերի եւ տեսախցիկների կողմից չի տուգանվել՝ առնվազն մի քանի անգամ (միջինը յոթ անգամ): Բոլոր նրանք, ովքեր նորմալ են […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, […]

Անդրանիկ Նիկողոսյանն՝ իրեն բռնաբարության մեջ մեղադրելու մասին

Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Ասված է Անդրանիկ Նիկողոսյանի տարածած հայտարարության մեջ: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը: Ցավալի է, որ […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունն ընդգրկվել է «սեւ ցուցակում»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուս միլիարդատերը տեղափոխվել է Արցախ եւ այնտեղ բնակություն հաստատել ընտանիքի հետ միասին: «Գերման Ստերլիգովը, որը հակասական կենսագրություն ունի, նախքան Ադրբեջանի օկուպացված հողերը ոտք դնելը չէր կարող չտեղեկանար, որ այդ տարածքները […]

Ինչպես նշել Վարդավառը /վիդեո/

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին Վարդավառի տոնի խորհրդանիշը, հին հայկական ավանդույթներն ու ներկայիս տոնելու ձևը: Նրանք հույս ունեն, որ այս գեղեցիկ տոնը տարիներ հետո էլ կնշվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի