17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սևանի պապիկը իր երգով գրավել է ողջ աշխարհը /վիդեո/

Երբևէ լսել կամ տեսել եք Սևանի վանքի ճանապարհին երգող պապիկին: Եթե չեք լսել, ապա ոչինչ, մեծ բան չեք կորցրել` ուղակի մի քանի րոպե լիաթոք ծիծաղ:

Չասեմ բազմաթիվ մարդկանց խնդրանքով, ինչպես անում են շատ հեռուստաալիքներ, բայց երկու – երեք մարդու խնդրանքով Ստեփան պապիկը կատարեց իր հայտնի ստեղծագործությունը, որը, ըստ նրա, գրավել է ողջ աշխարհը. ‘’Մի հատ երգ գրեցի սաղ աշխարհը գրավեցի’’ – ասում է նա:

Սկզբում պապիկը չեր ուզում այն երգել` պատճառաբանելով, որ տերտերը չի թողնում այս երգը երգել, երևի ազատ արտահայտվելու համար: Այո, եկեղեցին խիստ է նման հարցերում:

Նկարում կարող եք ծանոթանալ եկեղեցի մտնելու 12 կանոններին, և ինչպես տեղացիներն են կաատակում՝  13-րդ արգելանքը լինելու է Ստեփան պապիկը:

Պապիկի հայտնի երգին, որը գրավել է աշխարհը, կարող եք ծանոթանալ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ