Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար
Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է.այն գերազանցում է սահմանված նորմը 9-ով: Ուստի ծրագրի նպատակն է իրազեկել նշված համայնքներում կանանց […]





































