ՀՀ-ում մեկնարկած վերականգնվող էներգետիկայի ծրագրի առավելությունները
Օրերս Հայաստանում մեկնարկել է 58 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի տևողությունը գնահատվում է 5-6 տարի: Այն իրականացվում է «Climate Investment funds»-ի, ՀՀ էներգետիկայի նախարարության, ՀԲ և ԱԶԲ աջակցությամբ, և ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:
ՀՀ-ում արեգակնային համակարգի զարգացման համար առկա է մեծ պոտենցիալ, որից ամենակարևորները դրանք արեգակնային երկարատև ճառագայթման օրերն են` որոնք ՀՀ-ում կազմում են 2500 ժամ արևոտ օր/տարեկան, և 1 մ2 բաժին ընկնող արեգակնային ճառագայթների լիցքերը` որոնք ՀՀ-ում միջինում կազմում է 1720 կվտժ/մ Ա, իսկ առավելագույնը` 1891 կվտժ/մ Ա, նույն ցուցանիշը օրինակ Եվրոպայի համար կազմում է` միջինում 1000 կվտժ/մ Ա, սակայն նույն Եվրոպայում արեգակնային էներգետիկ հզորությունների տարեկան հավելաճը կազմում է մոտ 40%:
Արեգակնային համակարգի զարգացումը մի շարք դրական ազդեցություններ կունենա` բնապահպանական և սոցիալ-տնտեսական ասպեկտների վրա: Համակարգի զարգացմանը զուգընթաց` կնվազի բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, մոտ 300 մլն. դոլարի չափով լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ կներգարվվի օտարերկրյա աղբյուրենրից, կստեղծվեն շուրջ 3000 աշխատատեղեր, կբարձրանա երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.-ին և հենց այդ տարի էլ շահագործման հանձնել 40-50 ՄՎտ հզորությամբ արեգակնային կայան: Հիշեցնենք նաև, որ «էներգետիկ համակարգի զարգացման» երկարաժամկետ ծրագրով նախատեսվում է արեգակնային համակարգի հզորությունները հասցնել 70 ՄՎտ-ի մինչև 2036թ.-ը: