24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 190, 194, Մարգարյան փող. 2-րդ նրբանցքի 7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Շենքի բակում նորածնի են հայտնաբերել /վիդեո/

Ռուսաստանի Կորոլյով քաղաքում ոստիկանները փնտրում են նորածին տղա երեխայի ծնողներին, ում հայտնաբերել էին տեղի բնակելի շենքերից մեկի բակում: Ասիական արտաքին ունեցող երեխային հայտնաբերել են բակում խաղացող երեխաներն ու կանչել իրենց ծնողներին: Վերջիններն էլ ոստիկանություն են դիմել, հայտնում է НТВ.Ru-ն: Բժիշկները զննել են փոքրիկ տղային ու նշել, որ նա բացարձակ առողջ է: Բժիշկը նշել է նաեւ, […]

Դեռ ծանր է

Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած  պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունքում  է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ատրճանակով սեփական քիմքին կրակած տղամարդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: Նախնական տեղեկությունների համաձայն […]

Ի՞նչ է կատարվում Ջրառատում. Պայթյունը լսվել է բազմաթիվ գյուղերում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան պայթյունի ձայն է լսվել Թուրքիային սահմանակից  գյուղերում: «Պայթյունի ձայները ոչ միայն Ջրառատում է լսվել, այլ նաև  հարակից տարածքներում: Անգամ Երևանում է պայթյունը լսվել»,- այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել  Գալստյանը: «Անհանգստանալու բան չկա, ես պայթյունից մի վայրկյան հետ շրջել եմ ամբողջ տարածքով, անգամ […]

Որքան արժե Կրեմլի ճաշարանում ճաշելը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Կրեմլի ճաշարանի կտրոնի մի լուսանկար, որից պարզ է դառնում, որ այստեղ լավ առատ ճաշտը արժե ընդամենը 100 ռուբլի: Օգտատերերը նշում են, որ նման ուտելիքներից բաղկացած ընդմիջումն այլ ճաշարաններում անհամեմատ ավելի թանկ կլիներ, գրում է Ura.ru-ն: «Նախագահի աշխատակազմը չի հասկանում, թե ինչու են ռուսները բողոքում բարձր գներից: Ամեն ինչ շատ էժան է»,- մեկնաբանել […]

Լրագրողը ամենավտանգավոր մասնագիտությունների թվում է.սոցիոլոգ

«Լրագրողի մասնագիտությունը աշխարհի ամենավտանգավոր տասը մասնագիտությունների ցանկում է»,-այսօր լրագրողներ համերաշխության օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը նշեց, որ աշխարհում իրենց գործնեության համար բազմաթիվ լրագրողներ են սպանվում: «2014թվականին զոհվել 66 լրագրող: 119-ը առևանգվել է, 170-ը գտնվում են տարբեր բանտերում: 2010-2014 թթ զոհվել են 345 լրագրող»,-վիճակագրական տվյալներ հաղորդեց սոցիոլոգը: […]

Կարտոֆիլը կթանկանա /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար: Գնահատելով, գյուղատնտեսական ոլորտի արդյունքները փորձագետը մասնավորապես նշեց. «Լավ արտադրանք տվեց հատկապես պտղաբուծությունը՝ ունեցանք եւ ծիրան, եւ դեղձենի: Անցած տարվա համեմատ սպասում ենք մոտ 20-30 տոկոս ավել խաղողի բերք: Կարևոր է , որ վերամշակող գործարանները կարողանան ժամանակին գյուղացուն վճարել, որ բերքի կորուստ չունենանք: Այսօրվա դրությամբ որևէ բողոք […]

Ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է. Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմաննները, եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի եւ ոգու ուժով, հաճախ նաեւ […]

Թուրքիայում տեղի ունեցած մահաբեր պայթյունը զգացվել է Արարատում

Այսօր Թուրքիայի տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա` պայթեցնելով այն, փոխանցում է թուրքական Hurriyet-ը: Ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զինյալները ականներ են տեղադրել ճանապարհին, եւ երբ ավտոբուսն անցել է, պայթեցրել են դրանք: Հարկ է նշել, որ պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզում:

Որքանո՞վ է նորմալ սահմանագծին ժամկետային զինծառայողին կանգնեցնելը. «168 ժամ»

«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է՝ անթույլատրելի է, որ վետերանները հիմա մեկնեն սահման ու աջակցություն ցույց տան բանակին: Թերթի հետ զրույցում խոսելով վերջերս ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետևանքով շրջանառվող այն կարծիքների մասին, որ ճիշտ կլինի, որ ազատամարտիկները գնան և զինվորների հետ միասին պաշտպանեն սահմանը, իրենց փորձով աջակցություն ցույց տան նրանց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի