01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրծքագեղձի քաղցկեղով տառապում են նաև հայտնի տղամարդիկ /վիդեո/

Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Այս մասին փաստում է վիճակագրությունը:

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն փաստ է, որ տղամարդիկ նույնպես կարող են տառապել կրծքագեղձի քաղցկեղով:Մարդու օրգանիզմում ամեաթիրախային հատվածներից մեկը՝ կրծքագեղձն է: Տղամարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ կարող են տառապել այս հիվանդությամբ և բժշկի են դիմում հիմնականում ուշացումով:

՛՛Դուք չեք պատկերացնի, թե նրանք ինչ սթրես են տանում, երբ իմանում են, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեն: Տղամարդիկ հիմնականում գալիս են քայքայման փուլում, երբ արդեն կարծր շոշոփում են կամ արդեն վերք ունեն կրծքի վրա: Ասեմ, որ նրանց մոտ քաղցկեղն ավելի հեշտ և շուտ է բուժվում, բայց նրանք գալիս են այնքան ուշացած, որ արդեն փրկել գրեթե հնարավոր չի լինում: Մենք մինչև հիմա ունեցել ենք 1013 տղամարդ այցելու, որոնցից մոտ 401-ն ունեցել է գինեկոմաստիա, 36-ը` քաղցկեղ, իսկ այդ 36-ից 21-ը մահացել է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, եկել էին չափազանց ուշ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Հայ-ամերիկլյան առողջության կենտրոն՛՛-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ այս հիվանդությամբ տառապում են շատ հայտնի տղամարդիկ, որոնց հասարակությունը շատ լավ ճանաչում է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ