25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՏՄ շուկա մտնելու համար ՀՀ-ում ավելացված արժեքի հարկը պետք է իջեցվի. տնտեսագետ.Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ. էկոնոմիկայի փոխնախարար Է. Տարասյանը թվարկեց մի շարք խոչընդոտող խնդիրներ, ինչպիսիք են երկակի հարկումը, ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված հարցերը, զուգահեռաբար գործարարները բողոքում են մաքսակետերում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Սրանք երեւույթներ են, որոնք խանգարում են ԵՏՄ շուկա մուտք գործելուն:  Իրոք, հարկային ռեժիմը ճշգրտման կարիք ունի: Տեսեք, […]

Վանաձորի ճանապարհին 37 ամյա տղամարդը ընկել է ձորը.վիճակը ծանր է

Հուլիսի 24-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Վանաձոր քաղաքի մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարներն 1987թ. ծնված Գ. Ս-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Արդյոք մեր իշխանությունների շահն էր, որ այսօր ընդհանրապես ընդդիմություն չունենանք.Առավոտ

«Առավոտ» թերթը գրում գրում է.  «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ. կան շահեր»: Չգիտեմ՝ ով է այս բացարձակ ճշմարտության իրական հեղինակը, բայց որ բացարձակ ճշմարտություն է՝ կասկած չունեմ: Չնայած, ըստ ամենայնի, այս իմաստությունն իր մեջ քաղաքական էություն ու ենթատեքստ է պարունակում, այդուհանդերձ՝ կիրառելի է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Առևտրի, բիզնեսի, արվեստի և այլն: Քաղաքականության մեջ […]

Իմ սեփական աշխատանքներն ինձ բերեցին դեպի Աստված

«Գիտության հիմքը հավատն է առ Աստված, քանի որ միայն հավատով կարող ենք ընդունել և ըմբռնել, որ աշխարհները՝ Տիեզերքը և ամենայն ինչ, Աստծո Խոսքով հաստատվեցին, նաև չերևացողներից եղան երևացողները (Եբր.11.3): Հենց իմ սեփական աշխատանքներն ինձ բերեցին դեպի Աստված, դեպի հավատ, դեպի Աստվածաշունչ»: ԲԵԿՔԵՐԵԼ Անտուան Անրի – (1852-1908), ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը: 1903-ին Պիեռ Կյուրիի […]

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տնային պայմաններում արված աբորտը /վիդեո/

Հաճախ կանայք անցանկալի հղիությունը փորձում են ընդհատել տնային պայմաններում: Բժիշկ, գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ ոչ մի դեպքում չի կարելի գնալ նման քայլի, քանի որ սխալ օգտագործված դեղահաբը կարող է ճակատագրական լինել կնոջ համար: «Մեկը մյուսին խորհուրդ տալով ընդունում են վտանգավոր դեղահաբը, որը շատ մեծ վնաս է պատճառում առողջությանը: Եթե կա խնդիր, […]

Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի. Հայրիկյանը կողմ թե՞ դեմ է /վիդեո/

«Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի: Պոռթկումներ ունեցան , լավ էր: Ուրախալի էր, որ իրենք պոռթկումների ընդունակ են: Պոռթկումների միջից կարող են նաև որոշ հետևողկան գործողություններ ծնվել կամ չծնվել»,-Henaran.am-ի հետ զրույցում, Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ երիտասարդների իրականացրած նստացույցին անդրադարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը մանրամասնեց ասելիքը թերահավատորեն վերաբերվելով պայքարի սոցիալական […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 8.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի, Արին Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ 24.07.2015թ. 

Նախագահը Դիլիջանում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ: Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի […]

Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 2015 թվականի հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի