Ռուստամ Գասպարյանի որդու գործը կարճել են.Ժողովուրդ

Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, պարզվում է՝ կարճվել է:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակում պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իհարկե, հետագայում՝ երկու ամիս անց, նրան ազատ էին արձակել, բայց քրեական գործի քննությունը չէր դադարեցվել, քանի որ ԲՀԿ-ն դեռ ամբողջությամբ չէր նահանջել: Սակայն երեկ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ նշված քրեական գործը կարճվել է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: