10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էռնեկյանը նախարարությունների շենքերը հյուրանոց է դարձնելու. Հրապարակ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը դարձնել հյուրանոց: Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է ներկայացրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ գործարարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել:

Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե Էռնեկյանը խաղաղվել է եւ մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել: Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաեւ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան մետրո կառուցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ