01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խոսել այսօրվա մասին, այսօր կանգնած ենք երկրի կորստի առաջ. Փաստ

«Ես Ձեր փոխարեն լինեմ` հարց կտամ՝ ինչպես ենք պլանավորում երկիրն այս վիճակից հանել, ինչպես պետք է երկրի անվտագության հարցը լուծել, Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակներ ենք տեսնում, իսկ Դուք հարցնում եք պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք Մոսկվայում։ Ի՞նչ պատասխանի Ձեզ պարոն Կարապետյանը»,- ֊այսպես արձագանքեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը լրագրողների հետ […]

Փաշինյանը չի հանդուրժի: Հրահանգ է իջեցվել. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել: Ընդ որում՝ Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում՝ կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ […]

Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի […]

Սպասողական: Կառավարությունում լարված են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է: Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ: Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել […]

Պատերազմ Վահե Ղազարյանի դեմ. Հրապարակ

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե […]

Ուշագրավ մանրամասներ Ալավերդու զավթումից: ՔՊ-ական Արեն Մկրտչյանին օգնել է մայրը. Փաստ

Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել […]

Ստապետություն, կեղծակրատիա, խոստմնազանցություն. «յոթնյակ»՝ «յոթնյակի» ետեւից. Փաստ

Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ստերից ու կեղծ կամ չկատարված խոստումներից առավել տպավորիչները՝ առանձին «յոթնյակ»-ներով՝ սկսյալ կառավարության ծրագրերից մինչև առանձին խոստումներ: Ամբողջացնելով գրեթե ամենօրյա ռեժիմով վերջին 5 և ավելի տարիներին փաշինյանական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվող ստերը, կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ թույլ տանք մեզ նկատել, որ ըստ էության, գործ ունենք մի […]

Նիկոլ Փաշինյանը նոր տարբերակ է մտածել. նոր թեզ է շրջանառվում. Ժողովուրդ

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն նոր թեզ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված այս լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի […]

Ցինիզմի պրոֆեսորները. Փաստ

Ենթադրենք, ամեն ինչ այնքան արագ եւ անսպասելիորեն է փոխվում, որ արտաքին քաղաքական հարցերում կարելի է տարին տարվա վրա իրար հակասող հայտարարություններ անել եւ դա վերագրել հարափոփոխ աշխարհին։ Ենթադրենք՝ կարելի է ասել, որ Արցախի հարցում, երբ ասում էինք «Արցախը Հայաստան է», «Աղդամը մեր հայրենիքն է», անկեղծ էինք մեր ցանկությունների մեջ, բայց մեր անփորձությունը խանգարեց, որ ճիշտ […]

Հեղինակություն, փողոց եւ ընտրազանգված չունեցող իշխանության հույսը մնում են ուժայինները եւ վարչական ռեսուրսը. Փաստ

Հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային ցանկացած գործընթացի, հատկապես նման սուր թեմաների վերաբերյալ, ինչպես պատերազմից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նախորդում են որոշակի ակցիաներ, որոնք ուղղված են լինում ինչպես բանակցող կողմերի, այնպես էլ հակամարտող հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն պետական գերատեսչությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված