10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Սպասողական: Կառավարությունում լարված են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է: Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ:

Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն եւ հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ