09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը չի հանդուրժի: Հրահանգ է իջեցվել. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել:

Ընդ որում՝ Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում՝ կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. նրանք ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն:
Օրերս Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, սրա հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ -ական չեն եղել:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած թավշյահեղափոխականները ոչ մի քննադատություն կամ ընդդիմադիր խոսք, այլակարծություն չեն հանդուրժում

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ