18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։«Իրեն  չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչեւ ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն […]

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգեւատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ եւ որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]

ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]

Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:  «Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական […]

Բոլոր մարզպետներն ու որոշ նախարարներ ինքնաբացարկի դիմումներ կգրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Ասել […]

Ո՞վ է անբանը. ՔՊ անդամները լուրջ խոսակցություն են ունեցել Հայկ Մարությանի հետ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախորդ օրը արված հայտարարությունները վատ վիճակի մեջ են դրել նաեւ ավագանու ՔՊ անդամներին, որոնք հանրությանը հայտնի են որպես ակտիվ աշխատանք ծավալած եւ Երեւանի խնդիրներին հետամուտ գործիչներ: Նրանք շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ, ով իր հայտարարություններով ընդդիմության գործունեությունը հավասարեցրել է ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ […]

Նախկին ու ներկա իշխանությունները նույն ֆիտնես ակումբում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաեւ քաղակտիվիստ, այսօր […]

Նիկոլ Փաշինյանը կփոխարինի՞ Սասուն Միքայելյանին. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը: Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց […]

Մանվել Գրիգորյանի թաքուն փորձաքննությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում եւ խանգարեն գործընթացին։ «Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն եւ […]

Ծառուկյանը՝ լուրջ խնդրի առաջ․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժ դարձած Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը: Իսկ ամեն պատի տակից իրենց մասին, որպես ընդդիմություն գոռացող, նրանց մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 պատգամավորով շատ հանգիստ նեղը կգցի ԲՀԿ-ին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի