18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում: «Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: […]

Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի և ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները. Հրապարակ

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես մենք արդեն ունենք նոր օրենսդիր մարմին, որը պառլամենտական կառավարում ունեցող երկրում գլխավոր քաղաքական մարմինն է, եւ որի ուսերին է կենտրոնացած երկրի համար կարեւոր որոշումների կայացման հիմնական բեռը։ Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները՝ կարծես ապացուցելով, […]

Մտածված քայլ. ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: […]

Ուշադիր եղեք, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները չլարվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել. «ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. […]

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով […]

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ: «Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ […]

Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության […]

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի մյո՞ւս տարի. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսներին  եւս որեւէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ  չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները: Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ […]

Արմավիրի մարզպետի միակ արժանիքը Արարատ Միրզոյանի մտերիմ լինելն է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որեւէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ եւ որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է: Հնարավոր չէ նրա մոտ որեւէ հարցով գնալ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան ստանալ՝ բողոքում են նրա […]

«Փախուստ բանտից». Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում եւ պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում եւ հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ: Ըստ մեր աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է Հադրութի իր առանձնատանը, երեւի այն հույսով, որ եթե անգամ դատարանը իրեն կալանավորելու որոշում կայացնի, ինքը գտնվելիս կլինի այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված