08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ում քննարկումներ են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձեւով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է: ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր […]

Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։ «Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է […]

Փաշինյանի հորդորը ՔՊ վերնախավին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, […]

Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց․ Արայիկ Հարությունյանի «կանխարգելիչ» գրառումը

«Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը. «Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), […]

ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ը: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական խմբակցության աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]

Վարչական շրջանների ղեկավարների Ամանորի «անակնկալն» աշխատակիցներին. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ամանորին ընդառաջ «շեֆերը» կանչել են թաղապետարանի աշխատակիցներին ու հորդորել, որ աշխատանքից ազատման դիմումներ գրեն: Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարաններից արդեն իսկ մի շարք աշխատակիցներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում»:   Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է բուհից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ: Դավիթ Պետրոսյանն […]

Դավիթ Սանասարյանը ստուգում է Բժշկական համալսարանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երեւանի բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեեւ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որեւէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է: Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին եւ նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունը […]

Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Շառուկյաննն այսօր մեկնում է Հայաստանից եւ երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձեւով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին եւ բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]

«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադրի որդին՝ Փաշինյանի թիրախում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչեւ արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի